ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, հերթական ահազանգն է ստացվել մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայի 51-րդ շենքի թիվ 9 բնակարանից. բնակիչը չէր արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին:
Ոստիկանության աշխատակիցների եւ հարազատների ներկայությամբ փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը, որտեղ կաթվածի նշաններով հայտնաբերվել է 80-ամյա Ալվինա Դարբինյանը եւ հանձնվել շտապօգնության աշխատակիցներին: