Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՕՐՀՈՒՍԻ» ՊԱՀԱՆՋԸ ՉԵ՞Ն ԿԱՏԱՐՈՒՄ

Մարտ 18,2011 00:00

ՀՀ վարչական դատարանը հետ է վերադարձրել «Թռչնասերների կենտրոն» եւ «Էկոդար» հ/կ-ների հայցադիմումը՝ ընդդեմ ՀՀ բնապահպանության նախարարության: Հ/կ-ները դատարանից պահանջում էին ՀՀ բնապահպանության նախարարությանը պարտավորեցնել՝ Երեւանի Կոմիտասի անվան այգու տարածքում դելֆինարիայի կառուցման վերաբերյալ փորձաքննություն անցկացնել: Ինչպես հայտնում են «Էկոլուր» տեղեկատվական կենտրոնից, իր որոշումը դատարանը պատճառաբանել է, որ հայցադիմումը չի համապատասխանում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված հայցադիմումին առաջադրվող պահանջներին: Ըստ հ/կ-ների փաստաբան Լեւոն Օհանյանի, «Կայացված որոշումն անհիմն է: Վարչական դատարանը պարզապես անտեսել է բնապահպանության նախարարության կողմից մեր հարցումների պատասխանները, որոնք հավաստում են բնապահպանության նախարարության անգործությունը՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «Բ» ենթակետով սահմանված դրույթը»:

«Թռչնասերների կենտրոն» հ/կ-ի նախագահ Սիլվա Ադամյանի խոսքերով էլ. «Նորից դեմ ենք առնում անօրինականության պատնեշին, նորից տեսնում ենք «Օրհուսի» կոնվենցիայի դրույթների տապալումը Հայաստանում»:

Հ/կ-ները պատրաստվում են բողոքարկել ՀՀ Վարչական դատարանի որոշումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել