Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ջերմուկ Գրուպը» գնել է «Պեպսին»

Մարտ 18,2011 00:00

«Կոմերսանտ» ռադիոկայանը, tert.am-ի տվյալներով, հաղորդել է, որ հայկական «Ջերմուկ Գրուպ» ընկերությունը ձեռք է բերել PepsiCo ընկերության՝ Վրաստանում գտնվող գործարանը: «Ջերմուկ Գրուպը» PepsiCo-ի արտադրանքի բացառիկ ներկրողն է Հայաստանում:

Անցյալ տարի լուրեր էին շրջանառվում, որ PepsiCo-ի վրացական արտադրությունը վաճառում է իր բաժնետոմսերի 40-45%-ը եւ այդ նպատակով բանակցում է «Էլսու» ընկերության հետ: «Պեպսի» արտադրող վրացական «Իբերիա Ռեֆրեշմենտ» ընկերության բաժնետերերն են ՎԶԵԲ-ը, «Իբերիա խումբը» եւ Վրաստանի քաղաքացի ֆիզիկական անձինք: Առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ումից է հայկական ընկերությունը ձեռք բերել բաժնետոմսերը: Բայց «Իբերիա Ռեֆրեշմենտում» կտրականապես հերքել են տեղեկությունները, որ ընկերության բաժնեմասը վաճառվել է «Ջերմուկ Գրուպին», ասել են, որ բաժնեմասը վաճառվել է օֆշորային «Էլսու» ընկերությանը: «Ջերմուկ Գրուպն» այդ ընկերության հետ համագործակցում է 2004-ից եւ նրա միջոցով էլ «Պեպսին» ներկրում է հայկական շուկա: «Ջերմուկ Գրուպի» երեւանյան գրասենյակում ձեռնպահ մնացին գործարքի վերաբերյալ tert.am-ին մեկնաբանություններ տալուց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031