Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՍ ԵՐԿՈՒՍՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑԻՆ

Մարտ 18,2011 00:00

Երեկ մի քանի ժամվա տարբերությամբ «վաղաժամկետ պայմանականով» ազատ են արձակվել 2008թ. մարտիմեկյան դեպքերի կապակցությամբ դատապարտված երկու քաղբանտարկյալներ՝ Ռոման Մնացականյանը՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից, եւ Հարություն Ուռուտյանը՝ «Արթիկ» ՔԿՀ-ից: Հիշեցնենք, որ Ռ. Մնացականյանը կրել է իր համար սահմանված պատժի գրեթե ամբողջ մասը՝ 3 տարի: Նա 3,5 տարվա ազատազրկման էր դատապարտվել «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեղադրանքով: Հ. Ուռուտյանը 6 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ մեղադրվելով 2008թ. նախագահական ընտրությունների օրը ընտրական գործընթացը խոչընդոտելու եւ Սերժ Սարգսյանի վստահված անձին «ծանր մարմնական վնասվածք հասցնելու» մեջ: «Առավոտի» տեղեկություններով, նրան դեռ մինչեւ Հայ ազգային կոնգրեսի՝ Մատենադարանի մոտ կայանալիք հանրահավաքն էին պաշտոնապես ազատ արձակել: Բայց ՔԿՀ պետը որոշել էր նրա հետ երկար առանձնազրույց ունենալ՝ նպատակ ունենալով նրան հնարավորություն չտալ մասնակցելու այդ հանրահավաքին: Հ. Ուռուտյանը Մատենադարան այդպես էլ չհասցրեց գալ, բայց փոխարենը ՔԿՀ-ից դուրս գալուց հետո անմիջապես եկել էր Ազատության հրապարակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել