Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԷԼԻ ՊԱՐԵՑԻՆ

Մարտ 18,2011 00:00

\"\"

Հայ ազգային կոնգրեսը երեկ 2008թ. մարտի 1-ից ի վեր առաջին անգամ հանրահավաք անցկացրեց ընդդիմության հանրահավաքների համար տարբեր պատճառաբանություններով արդեն երեք տարի արգելափակված Ազատության հրապարակում: Դա տեղի ունեցավ ընդդիմության եւ նրա բազմահազարանոց վստահորդների՝ ՀՀ քաղաքացիների ճնշման տակ: Ու թեեւ ոստիկանության ուժերը երեկ էլ մի քանի շարքերով շրջափակել էին Ազատության հրապարակի բոլոր մուտքերը, այդուհանդերձ, ոստիկանությունը ստիպված եղավ տեղի տալ, ու մի կողմից՝ Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանի, մյուս կողմից՝ ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչների՝

ՀՀ փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանի եւ Երեւան քաղաքի ոստիկանապետ Ներսես Նազարյանի միջեւ բանակցություններից հետո ոստիկանները որոշեցին սեփական կամքով թույլ տալ, որ հանրահավաքի մասնակիցները մտնեն Ազատության հրապարակ: Այդ առաջին հաղթանակից ոգեւորված՝ ընդդիմության ու նրան վստահող մեր քաղաքացիների առաջին գործը հրապարակում եղավ երգելն ու պարելը, ինչպես դա անում էին 2008-ի հետընտրական հանրահավաքների ժամանակ: Հարթակում դարձյալ պարում էին ընդդիմության առաջնորդները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել