Լրահոս
Օրվա լրահոսը

Բուտեն նախապատվությունը տալիս է Ուորդին

Մարտ 17,2011 00:00

Գերմիջին քաշային կարգում IBF-ի չեմպիոն, կանադացի Լուչան Բուտեն շաբաթ օրը Մոնրեալում կայանալիք Բրայան Մագիի հետ մենամարտում պետք է պաշտպանի չեմպիոնական գոտին: Հիմա նա գերադասում է չանդրադառնալ իր առաջիկա մենամարտին, սակայն հաճույքով իր տեսակետն է արտահայտել «Super Six»-ի կիսաեզրափակչի մասնակիցների մասին: «Բոլոր չորս բռնցքամարտիկներն էլ լավն են եւ ես բոլորին էլ հարգում եմ: Սակայն Կարլ Ֆրոչ-Արթուր Աբրահամ մենամարտը դիտելիս չտեսա այն խնդիրների պատասխանները, որոնք նրան կարող է առաջադրել Անդրե Ուորդը: Կարծում եմ, վճռորոշ մենամարտում հաղթողին որոշելու համար լավագույն տարբերակը կլինի Ուորդ-Ֆրոչ հանդիպումը եւ դա հիասքանչ պայքար կլինի,- ասել է Բուտեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել