Բրազիլիայի դրոշի ներքո հանդես եկող հայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանն Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող միջազգային բաց մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ 5,5 միավորով զբաղեցնում է 26-րդ հորիզոնականը: 166 շախմատիստներից կազմված մրցաշարային աղյուսակում դասավորությունն այնքան խիտ է, որ նա ընդամենը մեկ միավոր է զիջում ութ առաջատարներին: