Շանհայի հարավկորեացի դիվանագետները հայտնվել են սեքս-սկանդալի մեջ: Նրանց մեղադրում են սեքսուալ ծառայությունների դիմաց Չինաստանի մի բնակչուհու գաղտնի տեղեկատվություն տրամադրելու մեջ:
Դիվանագետները չինուհուն հանձնել են Հարավային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյաների եւ անգամ նախագահի հեռախոսահամարները: Հարավային Կորեայի ԱԳ նախարարի հանձնարարականով՝ գործի առնչությամբ հետաքննություն է սկսվել: