Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնֆուցիոսը՝ կրթության մասին

Մարտ 17,2011 00:00

Երբ մարդ ավելի շատ բնական է, քան կրթված, ուրեմն նրբակիրթ է: Երբ կրթվածությունը ավելին է, քան բնականությունը, ուրեմն փոքրոգի է:
Կրթվածության եւ բնականության համաձայնությամբ է միայն, որ ստեղծվում է ազնվական մարդը:
Ահա վեց առաքինություններ, որոնք առանց կրթության՝ դառնում են վեց մոլորություն:
– Ցանկանալ բարի լինել, բայց չունենալ կրթություն՝ տանում է դեպի սահմանափակություն:
– Ցանկանալ իմաստուն լինել, բայց կրթություն չունենալ՝ նշանակում է լինել առանց նպատակի եւ կողմնորոշման:
– Անկեղծ լինել, բայց չունենալ կրթություն՝ նշանակում է սեփական գլխին փորձանք բերել:
– Սիրել արիությունը, բայց կրթություն չունենալ՝ դրանով կարելի է պատճառ դառնալ անկարգությունների եւ խռովության:
– Ցանկանալ միշտ պարզ ու շիտակ լինել, բայց առանց կրթության՝ դա էլ տանում է կոպտության:
– Ցանկանալ հաստատակամ լինել, բայց կրթություն չունենալ՝ դա էլ տանում է մոլեգնության:
– Անօգուտ է սովորելը առանց խորհրդածելու, իսկ խորհրդածելը՝ առանց որեւէ բան սովորած լինելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել