Ոչ ոք չի առարկի, որ աղջկա գեղեցիկ կազմվածքի եւ քայլվածքի համար կարեւոր է ուսերի ուղիղ պահվածքը: Իսկ մեր աղջիկներից շատերը սիրում են միշտ քայլել եւ անգամ տրանսպորտում կանգնել ուսերից կախված մեծածավալ պայուսակներով: Մեքենայի ընթացքի ժամանակ հաճախ դրանք ճոճվում են եւ հարվածում նստածների դեմքին կամ մարմնին, խանգարում իջնողներին եւ առաջացնում դժգոհություն: Ի՞նչ խորհուրդ տալ:
Փոխադրամիջոց մտնելիս պարտադիր է պայուսակը իջեցնել ուսից եւ բռնել ձեռքերով, իսկ փողոցում քայլելիս ցանկալի է ուսից կախել միայն այն դեպքում, եթե ձեռքերը զբաղված են:
Այլապես երկար ժամանակ նույն ուսից պայուսակ կախելով, դուք ձեւախեղում եք ձեր մարմինը, եւ ուսերը դառնում են անհամաչափ՝ մեկը մյուսից բարձր: Բացի այդ, ծանր պայուսակները մաշում են ձեր զգեստը, գունափոխում այն:
Որպեսզի ձեր ձեռքերը տրանսպորտում ազատ լինեն եւ ինչ-որ տեղից բռնելու հնարավորություն ունենաք, կարելի է նստածներից որեւէ մեկին խնդրել՝ պահելու ձեր պայուսակը: Կարծում եմ, ամեն ոք պատրաստակամորեն ձեզ կընդառաջի: