ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մարտի 16-ին այցելել է Կահիրեի կենտրոնական Թահրիրի հրապարակ, որը նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի ռեժիմի դեմ բողոքի ակցիաների կենտրոնն էր: News.am-ի մատուցմամբ, Քլինթոնին ուղեկցող եգիպտացիները պատմել են, թե ինչպես են զարգացել իրադարձությունները, որոնք հանգեցրին երկիրը 30 տարի կառավարող Մուբարաքի պաշտոնանկությանը: Քլինթոնը ժամանել է Եգիպտոս, որ աջակցի նոր եգիպտական ղեկավարությանը: Ելույթ ունենալով մամուլի ասուլիսում՝ նա հույս է հայտնել, որ Եգիպտոսը կարող է բարեփոխումներ իրականացնել եւ զարգացնել հեղափոխության հաջողությունը:
Իր հերթին Եգիպտոսի արտգործնախարար Նաբիլ ալ-Արաբին հայտարարել է, թե Կահիրեն հույս ունի պահպանել սերտ կապերը Վաշինգտոնի հետ: Տարածաշրջանային այցի շրջանակներում Քլինթոնը կայցելի նաեւ Թունիս: