Երեկ հանձնաժողովը թույլ չի տվել, որ թիվ 30 դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դոնարա Աղաջանյանը մասնակցի հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար անցկացվող քննություններին: Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, ըստ նրա ներկայացրած փաստաթղթերի, նա չի համապատասխանել օրենքով պահանջվող հետեւյալ պայմանին՝ վերջին 10 տարուց գոնե 7-ը մանկավարժական աշխատանքով չի զբաղվել: Ի դեպ, նրան անցյալ տարվա ապրիլի 6-ին օրենքի խախտումով դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: