Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՅՆ ԿԵՆԱՑՈՎ ԵՎ ՆՎԵՐՈՎ

Մարտ 17,2011 00:00

Տավուշի մարզի 62 համայնքների (5 քաղաք եւ 57 գյուղ) ղեկավարներից միայն 2-ի ղեկավարն է կին: Ադրբեջանին սահմանամերձ Ոսկեպար գյուղն արդեն 20 տարի ղեկավարում է Հրուշ Աղբալյանը, իսկ Դիլիջանի տարածաշրջանի՝ Ադրբեջանից փախստականներով բնակեցված Աղավնավանքի գյուղապետն է Վարդուշ Ներսիսյանը: Հաջորդ տարի աշնանը Տավուշի մարզում ՏԻՄ հերթական ընտրություններ են: Հուսանք, որ դրանց արդյունքում մարզում կին համայնքապետերի թիվը կավելանա: Բայց հայտնի է, որ տավուշցիները մեծարում են կանանց, նվերներ տալիս, տոնական սեղանների շուրջ խմում նրանց կենացը, սակայն դեռ չեն վստահում համայնքներ ղեկավարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել