«Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության» ծրագրի իրականացման գրասենյակը Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ «Մրցակցային դրամաշնորհների մրցույթ» է հայտարարել՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում նոր արտադրատեսակների, տեխնոլոգիաների, մեխանիզմների ստեղծմանը եւ տարածմանը աջակցելու նպատակով:
Մեկ դրամաշնորհի չափը՝ 8-20 հազար դոլար, պարտադիր է 30 տոկոս համաֆինանսավորումը, առաջարկվող ծրագրի տեւողությունը՝ առավելագույնը 24 ամիս: Ծրագրի հեղինակները հատուկ նշում են, որ «դիմորդը միաժամանակ չի կարող ստանալ մեկ անգամից ավելի դրամաշնորհ, դրամաշնորհ չի հատկացվի այն հավակնորդներին, որոնք անհաջողության են մատնել կամ նախկինում ձախողել են որեւէ դրամաշնորհային ծրագիր»: Դիմել կարող են ինչպես գյուղատնտեսության ոլորտում գործող անհատ ձեռներեցները, կոոպերատիվները, այնպես էլ ձեռնարկությունները, միավորումները եւ համայնքներում հիմնված ֆերմերային ֆորմալ եւ ոչ ֆորմալ (չգրանցված) գյուղական բիզնեսի խմբերը:
Հայտերի ընդունման վերջին ժամկետը մայիսի 6-ն է: