Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ԹԱՓԱՆՑԻԿ Է ԱՇԽԱՏՈՒՄ

Մարտ 17,2011 00:00

\"\"«Առավոտի» մարտի 15-ի համարում տպագրված «Ոչ բոլորն են թափանցիկ. ՀՀ 10 մարզպետներից 6-ի կենսագրականներում կան չհրապարակվող ժամանակահատվածներ» հրապարակմամբ ներկայացրել ենք ՀՀ մարզպետների կենսագրություններն ու զարմացել, թե ինչու են նրանցից ոմանք գաղտնի պահում կյանքի որոշ հատվածները:
Հրապարակմանը արձագանքել է Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը: Պաշտոնապես հրապարակված կենսագրականում մենք չէինք գտել Սերգեյ Բագրատյանի կյանքի 1997-2002 հատվածը: Պարոն Բագրատյանը տեղեկացրեց, որ սեփական կենսագրությունը հանրությունից թաքցնելու խնդիր չունի եւ հավելեց, որ 1997-2010 թթ. «Սերգեյ գրուպ» ընկերության խորհրդի նախագահն է եղել: Ընկերությունն էլ զբաղվել է շինարարությամբ եւ ավտոյուղերի եւ վառելիքի վաճառքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել