Երեկ Վայոց ձորում՝ Արենի-Եղեգնաձոր ավտոճանապարհի 8-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-21214» մակնիշի 11 ՕՕ 525 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել ձորը, ինչի հետեւանքով մարմնական վնասվածքներով Եղեգնաձորի հիվանդանոց են տեղափոխվել վարորդ՝ 22-ամյա Սերյոժա Սիմոնյանը, ուղեւորներ՝ 21-ամյա Էդգար Սարգսյանը, 22-ամյա Արտյոմ Մինասյանը եւ Մուշեղ Սաղաթելյանը: