Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱԱԾ ՔՆՆԻՉԻ ԳՈՐԾՈՎ

Մարտ 17,2011 00:00

Քրեական գործերով վերաքննիչ դատարանում Արմեն Դանիելյանի նախագահությամբ շարունակվեց եւ անորոշ ժամանակով հետաձգվեց ԱԱԾ քննիչ Վլադիմիր Կոթոլյանի վերաքննիչ բողոքի քննությունը:
ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր, թմրամոլության համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հովհաննես Գեւորգյանի անունից դատարան էր «հասել» նրա դիմումն այն մասին, որ ինքը 4000 դոլար կաշառք չի տվել Կոթոլյանին, որ նախաքննության ժամանակ ստել է: Հովհաննես Գեւորգյանին դատարան էին հրավիրել: Դատարանում նա ասաց, թե նամակներ չի ուղարկել եւ դատարանում հրապարակվածը իր նամակը չէ: Նրա իսկ ցուցմունքով ազատազրկված ԱԱԾ քննիչի պաշտպանները բացառեցին, որ ՔԿՀ-ից նամակ ուղարկեն այլ անձինք: Պաշտպանական կողմը միջնորդեց, որպեսզի նշանակվի դատաձեռագրաբանական եւ դատահեղինակային փորձաքննություն՝ ՀՀ ոստիկանության քրեագիտական վարչությունում: Դատարանը, սակայն, նկատեց, որ ոստիկանության վերոհիշյալ վարչությունը կարող է ձեռագրաբանական փորձաքննություն անցկացնել, սակայն չունի մասնագետներ, որոնք կորոշեն, թե տվյալ նամակի հեղինակն ո՞վ է: Պաշտպանական կողմն ասաց, որ փորձագետները այլ հիմնարկից կարող են հրավիրել հեղինակային իրավունքի մասնագետին: Մեղադրողը մերժեց կողմի միջնորդությունը, իսկ դատարանը անորոշ ժամանակ վերցնելով՝ հետաձգեց նիստը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել