Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՆ՝ ԱՆՎՃԱՐ

Մարտ 17,2011 00:00

Քանի որ ապրիլից Երեւանի մանկապարտեզներն անվճար են դառնալու, ներկայումս, «Առավոտի» տեղեկություններով, մանկապարտեզներում սկսել են երեխաների եւ նրանց ծնողների փաստաթղթերը պահանջել, որպեսզի պարզ լինի՝ տվյալ երեխան մայրաքաղաքի՞ բնակիչ է, թե՞, ասենք, Արարատի մարզում է գրանցված, բայց հաճախում է Երեւանի մանկապարտեզ: Գուցե առաջին հայացքից սա խտրականություն թվա, բայց հավանաբար վտանգ կա, որ օգտվելով առիթից՝ մոտակա բոլոր մարզերի բնակիչներն իրենց զավակներին կբերեն մայրաքաղաք՝ մանկապարտեզ: Թեեւ քաղաքապետարանի որոշման մեջ ասվում է, որ ընդհանրապես մանկապարտեզներն են անվճար դառնում, ոչ թե կոնկրետ երեխաների համար մանկապարտեզ հաճախելը: Հիշեցնենք, որ Երեւանի ավագանին, նկատի առնելով 2011-ի բյուջետային հնարավորությունները, մարտի 15-ին տեղի ունեցած նիստում միաձայն հավանություն է տվել Երեւանի քաղաքապետի նախաձեռնությամբ ավագանու հաստատմանը ներկայացված Երեւան քաղաքի համայնքային ենթակայության բոլոր մանկապարտեզներն անվճար դարձնելու մասին հարցին: Բացի այդ՝ Երեւանի ավագանին հավանություն է տվել նաեւ նվազագույն աշխատավարձի չափի փոփոխությամբ պայմանավորված՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձի բարձրացման հարցին: Ի դեպ, «ձեռքի հետ» ավագանին հավանություն է տվել նաեւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031