Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԲԼԵՖԸ»

Մարտ 17,2011 00:00

Պատասխանելով «Առավոտի» հարցին՝ նախագահ Սարգսյանի՝ ընդդիմությանն արված «ծաղկաձորյան» ռեւերանսների, դատաիրավական համակարգում խոստացված փոփոխությունների ֆոնին չեն ընկալվում ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ ոստիկանության կողմից շարունակվող ճնշումները, մասնավորաբար՝ Սամսոն Խաչատրյանի հետ տեղի ունեցածը. արդյոք սա «սանիտարական մաքրո՞ւմ» է 17-ի հանրահավաքից առաջ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանն ասաց. «Սամսոն Խաչատրյանի ձերբակալությունը, քաղբանտարկյալներին բանտերում պահելը, ընդդիմադիր գործիչներին մարզերում ու Երեւանում ոստիկանություն տանելը եւ գալիք հանրահավաքին չմասնակցել պարտադրելը ապացուցում են, որ այս ռեւերանսները կազմակերպված խաղ կամ հերթական բլեֆ են: Այս իշխանությունը ինչպես սկսել, այնպես էլ շարունակելու է իր գործը: Նրանք բռնություններից բացի՝ պաշտոնավարելու այլ ձեւ չգիտեն: Իրենց առջեւ երեք տարի է արդեն մեկ խնդիր ունեն դրված՝ ոչնչացնել Հայաստանում ընդդիմությունը: Բանտերով ու բռնություններով լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին: Այնպես անել, որ մարդիկ ընդդիմության կոչով փողոց դուրս չգան: Որպես դրան հասնելու մեկ ճանապարհ՝ նրանք գիտեն բռնություններն ու սարսափի մթնոլորտի տարածումը: Նրանք ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ, որ վաղուց արդեն ապրում ենք 21-րդ դարում, որ ընդդիմության ու այլախոհության դեմ պայքարի իրենց կիրառած այս մեթոդներն այլեւս ժամանակավրեպ են, սպառել են իրենց ու նոր ժամանակներում չեն գործելու: Նույնիսկ արաբական աշխարհի զարգացումները նրանց ոչինչ հուշել չեն կարողանում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031