Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐՈՒԺ ՈՒՆԵՆ

Մարտ 17,2011 00:00

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մարտի 16-ին ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետրի Օլավի Սալոյին: Զրուցակիցները քննարկել են հայ-ֆիննական հարաբերություններին առնչվող հարցեր:
Կողմերը համակարծիք են եղել, որ բարեկամական հարաբերություններ ունեցող Հայաստանն ու Ֆինլանդիան տարբեր ուղղություններով համագործակցության խորացման ներուժ ունեն, հատկապես, որ Ֆինլանդիան «Արեւելյան գործընկերության» երկրների եւ միջինասիական հանրապետությունների համար գերակա եւ հեռանկարային է համարել անվտանգության, գյուղատնտեսության, էներգետիկայի, բնապահպանության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ մի քանի այլ ոլորտներում համագործակցության զարգացումը՝ նախատեսելով շուրջ 80 մլն եվրո առաջիկա տարիների համար: Հանդիպման ընթացքում ընդգծվել է նշված ոլորտներում կոնկրետ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: Կողմերը քննարկել են նաեւ Սեւանում ֆիննական ներդրումներով տուրիստական առողջարանային կենտրոն բացելու եւ ֆիննական «Սամպո ռոզենլավ» ընկերության հետ հացահատիկային կոմբայնների հավաքման արտադրություն կազմակերպելու նախագծերը: Արթուր Բաղդասարյանը ասել է, որ գյուղատնտեսության նախարարությունը եւ մյուս պատկան մարմինները պատրաստ են աջակցել համատեղ ծրագրերի իրականացմանը՝ հավելելով, որ Հայաստանը կողմ է Ֆինլանդիայի հետ քաղաքականության եւ անվտանգության ոլորտներում երկխոսության խորացմանը: Դեսպանի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության շրջանակում Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ կարեւորելով հատկապես ասոցացման համաձայնագրի կնքման ուղղությամբ տարվող աշխատանքները, ԵՄ-ի հետ արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերով հատուկ ենթակոմիտեի ստեղծումը, խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման եւ ԵՄ անդամ երկրներ մուտքի արտոնագրերի ստացման կարգի դյուրացման գործընթացները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031