Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԸ ԴԱԳԱՂ ԴՐԵՑԻՆ ՌԴ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄՈՏ

Մարտ 17,2011 00:00

\"\"

\"\"
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ բարեկամության պայմանագրի 90-ամյակի կապակցությամբ երեկ բողոքի ցույց էին կազմակերպել Հայաստանում ՌԴ դեսպանատան առջեւ: Ներկա էին ոչ միայն ՀՅԴ երիտասարդները, այլ նաեւ կուսակցության ղեկավարները: Պարզել էին պաստառներ. «Ռուս-թուրքական պայմանագիր՝ հայկական հողերի հաշվին», «Ռուսաստանը պետք է տա 1921թ. մարտի 16-ի պայմանագրի քաղաքական գնահատականը» եւ այլն: ՀՅԴ անդամները հայտարարություն ընթերցեցին ու պահանջեցին այն փոխանցել դեսպանատան ներկայացուցիչներից մեկին: Սակայն ՌԴ դեսպանության աշխատակիցները ո՛չ ընդունեցին ՀՅԴ ներկայացուցիչներին, ո՛չ էլ վերցրին բողոքի նամակը: Դրան ի պատասխան՝ ՀՅԴ երիտասարդները պայմանագրի օրինակը ցուցադրաբար դրեցին փոքրիկ դագաղի մեջ, որի վրա գրված էր. «Ռուսաստանի դեսպանատան փոստարկղ՝ ռուս-թուրքական պայմանագրի համար», ու նամակի հետ թողեցին դեսպանատան մուտքի առջեւ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել