Լրահոս
Օրվա լրահոսը

«Միկան» անցավ կիսաեզրափակիչ

Մարտ 16,2011 00:00

\"\"Երեկ կայացավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի 2011 թվականի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումների վերջին խաղը: Հանդիպեցին «Իմպուլսն» ու «Միկան»:

«Բանանց» ֆուտբոլային ակումբի խաղադաշտում տանտիրոջ կարգավիճակով հանդես եկած դիլիջանցիները երկուական գնդակ փոխանցեցին մայրաքաղաքի թիմի հետ: Սակայն 2:2 հաշիվը «Միկայի» գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանի սաների համար հաղթանակի նշանակություն ունեցավ, քանի որ մրցակիցների առաջին հանդիպումում «Միկան» հաղթել էր 3:0 խոշոր հաշվով:

Այսպիսով, Հայաստանի գավաթի կիսաեզրափակչում ապրիլի 6-ին հանդիպելու են «Ուլիսն» ու «Շիրակը» եւ «Միկան» ու «Բանանցը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել