Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՈՆՅԱՆՆ ՈՒ ԿԱՐԼՍԵՆԸ ԱՌՋԵՎՈՒՄ ԵՆ

Մարտ 16,2011 00:00

\"\"Մոնտե Կարլոյում ընթացող «Amber Chess Tournament» գերմրցաշարի մասնակիցներն այսօր հանգստանում են: Իսկ նախորդ օրը նանք մրցում էին երրորդ տուրում, որի կենտրոնական հանդիպումը, անկասկած, Լեւոն Արոնյան- Մագնուս Կարլսեն դիմակայությունն էր. խաղում էին ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման ցուցակի առաջատար՝ նորվեգացի եւ լավագույն եռյակը եզրափակող հայ գրոսմայստերները: Եվ պիտի ասել, որ նրանք արժանի մրցակցություն ցուցաբերեցին: Թե «կույր» եւ թե «արագ» շախմատներում կողմերը, որքան էլ ջանք գործադրեցին, մրցակցի նկատմամբ շոշափելի առավելություն չստացան: Ուստի երկու դեպքում էլ միմյանց հրաժեշտ տվեցին խաղաղությամբ:

Երեք տուրից հետո «կույր» շախմատում Արոնյանն ու ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը վաստակել են 2,5-ական միավոր, սակայն Լեւոնը լրացուցիչ գործակիցներով առաջին հորիզոնականում է:

«Արագ» շախմատում մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մագնուս Կարլսենը (2,5 միավոր): Նրան ըստ հաջորդականության հետեւում են 2,0-ական միավոր վաստակած Լեւոն Արոնյանն ու աշխարհի գործող չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը: Իսկ գումարային հաշվարկով մրցաշարային աղյուսակում տասներկու մասնակիցները դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ:

1. Լեւոն Արոնյան, Հայաստան, 4,5 մ.:

2. Մագնուս Կարլսեն, Նորվեգիա, 4,5:

3. Ալեքսանդր Գրիշչուկ, ՌԴ, 4,0:

4. Վիշվանաթան Անանդ, Հնդ., 4,0:

5. Վուղար Հաշիմով, Ադրբեջան, 3,5:

6. Բորիս Գելֆանդ, Իսրայել, 3,0:

7. Վեսելին Տոպալով, Բուլղարիա, 2,5:

8. Հիկարու Նակամուրա, ԱՄՆ, 2,5:

9. Սերգեյ Կարյակին, ՌԴ, 2,5:

10. Վլադիմիր Կրամնիկ, ՌԴ, 2,0:

11. Անիշ Գիրի, Հոլանդիա, 1,5:

12. Վասիլի Իվանչուկ, Ուկրաինա, 1,5:

Վաղը՝ չորրորդ տուրում, Լեւոն Արոնյանը հանդիպելու է այս մրցաշարում զարմանալիորեն անհաջող հանդես եկող Վասիլի Իվանչուկի հետ: Մյուս զույգերն են. Կարյակին-Կրամնիկ, Գելֆանդ-Տոպալով, Գրիշչուկ-Անանդ, Նակամուրա-Հաշիմով, Կարլսեն-Գիրի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել