Մարտի 15-ին Թբիլիսիում վթարի է ենթարկվել երկհարկանի ավտոբուսը, որը տեղափոխում էր դպրոցահասակ՝ 1-ին եւ 2-րդ դասարանների աշակերտների: Այդ մասին հաղորդում է news am-ը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությանը: Ավտոբուսը բախվել է «Վիսսոլ» ընկերության ավտոլիցքավորման կայանին:
Վեց երեխա վնասվածք է ստացել եւ տեղափոխվել Իաշվիլիի անվան հիվանդանոց: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Մեքենայում մոտ 100 երեխա ու նաեւ ուսուցիչներ են եղել: Աղբյուրի մատուցմամբ, շոկ ապրած երեխաների հետ այժմ հոգեբաններ են աշխատում: Վթարը տեղի է ունեցել, երբ երթուղային տաքսին կտրել է ավտոբուսի ճանապարհը:
Լիցքավորման կայանում պայթյունի հավանականություն է եղել, սակայն փրկարարները արագ վերացրել են վտանգը: