Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԱՊՈՆԻԱՆ ՄՈՏ Է ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՂԵՏԻՆ

Մարտ 16,2011 00:00

\"\"«Ի՞նչ է կատարվում, սատանան տանի»,- Reuters-ի մատուցմամբ՝ այս արտահայտությամբ է Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը բղավել «Ֆուկուսիմա 1» վնասված ատոմային էլեկտրակայանի սեփականատերը հանդիսացող TEPCO ընկերության ղեկավարների վրա: Հիշեցնենք, որ այս ԱԷԿ-ում երեքշաբթի օրը եւս երկու պայթյուն է արձանագրվել: Ճապոնական Kyodo գործակալությունը հաղորդում է, թե վարչապետը կատաղության է հասել ու մեղադրել ընկերությանը՝ երկրաշարժի հետեւանքով վնասված ԱԷԿ-ում տեղի ունեցած պայթյունի փաստը երկրի կառավարությունից թաքցնելու համար: Կանը հրահանգել է TEPCO-ին՝ «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ից, որի վնասվածքների արդյունքում մթնոլորտ ռադիոակտիվ նյութերի արտանետումներ են եղել, աշխատակիցներին ետ չկանչել: «Հեռուստատեսությունը հաղորդում է պայթյունի մասին, բայց դրա վերաբերյալ վարչապետի կաբինետին շուրջ մեկ ժամ ոչինչ չի հաղորդվել»,- բղավել է Նաոտո Կանը: Երեքշաբթի օրը երկու նոր ռեակտորների պայթյունից հետո վնասված ԱԷԿ-ի շուրջ ռադիոակտիվության մակարդակը սահմանված նորմայից էապես բարձր է եղել, քամին այն տարածել է դեպի՝ Տոկիո: Սա, Reuters-ի մատուցմամբ, Ճապոնիան ավելի ու ավելի է մոտեցնում միջուկային աղետին: ԱԷԿ-ում երկու նոր պայթյունների մասին լուրը ճապոնացիներին ստիպել է լքել Տոկիոն: Քաղաքացիների մյուս հատվածը, որը մնում է մայրաքաղաքում, սկսել է սննդամթերք եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ պահեստավորել՝ իրավիճակի հնարավոր վատթարացման հեռանկարն աչքի տակ ունենալով:

Նաոտո Կանը «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ից 30կմ շառավղով բնակվող քաղաքացիներին՝ շուրջ 140 հազար մարդ, կոչ է արել տներից դուրս չգալ: ԱԷԿ-ում նոր պայթյուններից մոտավորապես 8 ժամ հետո Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպությունը հաղորդել է, որ քամին ռադիոակտիվ տարրերը քշում է դեպի Խաղաղ օվկիանոս՝ Ճապոնիայի եւ ասիական մյուս երկրների հակառակ կողմը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել