Մարտի 17-ին Հայաստանում անցկացվելու է «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը: Այս տարի «Կենգուրուին» մասնակցում է Հայաստանի բոլոր մարզերից 910 դպրոց եւ մոտ 36 000 աշակերտ, Ստեփանակերտից՝ 13 դպրոց եւ մոտ 600 աշակերտ:
«Կենգուրուն» Հայաստանում անցկացվում է երրորդ անգամ: Այս տարի նույնպես խնդիրները լինելու են երկլեզու՝ հայերեն եւ ռուսերեն: Մրցույթի օրը երեխան հնարավորություն կունենա ընտրել խնդիրները կարդալու եւ հասկանալու իրեն հարմար լեզուն: Այս հնարավորությունը ընձեռվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատանն առընթեր «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչության հետ համագործակցության շնորհիվ: Մրցույթի կազմակերպիչն է «ԱՅԲ» հիմնադրամը:
Երեկ այս թեմայով ասուլիս էր հրավիրվել ԿԳՆ-ում: