Մարտի 15-ի կեսօրից այրվում էին Տավուշի մարզի Կիրանց-Ոսկեպար հատվածի տարածքները: Սահմանային այս գոտում հիմնականում անցյալ տարվանից մնացած, չորացած խոտն էր այրվում, այդ տարածքում ծառեր չկան: Հրդեհը չի կարող անցնել հարեւան հանրապետություն, քանի որ մեկ տարի առաջ հայկական պաշտպանական ուժերի կառուցած ռազմավարական նշանակության ճանապարհը եւ Ոսկեպար գետը կանխում են սահմանագծին կրակի մոտենալը: