Երեւան-Երասխ ավտոճանապարհին՝ Սուրենավան գյուղի հարակից տարածքում տեղի էր ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկումով:
Դեռեւս չպարզված հանգամանքներում՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Մահտի Սարհակնային պատկանող «Վոլվո» մակնիշի ՏՆՌ 63745 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենայի կցորդը՝ բախվելով գազատար խողովակի կամարին, պոկել է այն: Տեղի է ունեցել գազի արտահոսք եւ հրդեհի բռնկում, ինչի հետեւանքով բռնկվել է Ա. Հովհաննիսյանին պատկանող «Ֆոլքսվագեն» մակնիշի 24 ՍՏ 311 պետհամարանիշի ավտոմեքենան:
«Ֆոլքսվագենն» ամբողջությամբ այրվել է:
Հրդեհի հետեւանքով 1-2 աստիճանի այրվածքներ է ստացել ավտոմեքենայի ուղեւոր, Սիսիան քաղաքի բնակչուհի՝ 21-ամյա Աիդա Մկրտչյանը, որը հոսպիտալացվել է Արարատի կենտրոնական հիվանդանոց: