ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ «Առավոտին» տեղեկացրին, թե ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ երկաթգծի կայարանի հարակից տարածքում: Թիվ 17 շենքի բակում այրվել են Հ. Գալանդինին, Թ. Մանուկյանին, Վ. Պողոսյանին եւ Ա. Ասլանյանին պատկանող ավտոտնակների տանիքները՝ ընդհանուր 120 քմ մակերեսով, շենքի հարակից տարածքում 5000 քմ մակերեսով խոտածածկ տարածք եւ «Բիլայն» կապի օպերատորին պատկանող շինության տանիքը՝ 10 քմ մակերեսով: