Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՍՔԸ ԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐԻՆ Է ՎԵՐԱԲԵՐՈՒՄ

Մարտ 16,2011 00:00

«Առավոտի» «Մայրաքաղաքի փողոցները մեջ-մեջ են անում» (15.03.2011) հրապարակմանն է անդրադարձել Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը: Վարչությունից տեղեկացնում են, որ քաղաքապետարանը չի պատրաստվում մայրաքաղաքի փողոցները վարձակալությամբ տրամադրել. խոսքը միայն ավտոկայանատեղիներին է վերաբերում:

Վարչությունից նաեւ տեղեկացնում են. «Մայրաքաղաքում ավտոկայանատեղիների կազմակերպման եւ կանոնակարգման նպատակով ստեղծված «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղիների տեղական տուրքի մասին» օրենքի նախագիծ է մշակվել, որը ներկայումս քննարկվում է ԱԺ-ում: Օրենքի ընդունմանը կհետեւի ենթաօրենսդրական ակտով համապատասխան կարգի հաստատումը, որը բավարար հիմքեր կստեղծի խնդրի վերջնական կարգավորման համար: Ներկայում Երեւանի քաղաքապետի հանձնարարականի համաձայն, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմի եւ Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից կատարվում են ավտոկայանատեղիների գույքագրման աշխատանքներ, որի նպատակը դրանց ընդհանուր քանակը եւ գործունեությունից ակնկալվող վճարների չափը ճշգրտելն է: Մինչ այդ, նաեւ փողոցների առանձին հատվածներում ավտոկայանատեղիների շահագործման համար կնքվում են ժամանակավոր պայմանագրեր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել