Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը, որպես խափանման միջոց՝ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, հայտնի բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանին երկամսյա ժամկետով կալանավորելու որոշում կայացրեց: Որոշում կայացնողն էլ տխրահռչակ՝ մարտիմեկյան գործերով բազմաթիվ ընդդիմադիրների նկատմամբ ազատազրկման դատավճիռներ կայացրած հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանն էր: ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի դիտարկմամբ, այն միջադեպը, որը Սամսոն Խաչատրյանին քաղաքական հետապնդման ենթարկելու համար որպես առիթ է օգտագործվում, իրականում հրահրված է եղել հենց իշխանությունների կողմից, «իսկ դատավարությունը, որն, ըստ փաստաբանի, անցավ «մացոյավարի», ցույց տվեց, որ դատավորը այս դեպքում էլ հերթական հրահանգն էր կատարում»:
Կարդացեք