Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմության մեջ առաջին անգամ

Մարտ 15,2011 00:00

Հռոմի կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ առաջին անգամ Հռոմի պապը հեռուստատեսությամբ կպատասխանի հավատացյալների՝ Հիսուս Քրիստոսի անձին առնչվող հարցերին: Բենեդիկտոս XVI պապը հանդես կգա կրոնական հատուկ ծրագրում, Իտալիայի պետական «Rai» TV-ով՝ ապրիլի 22-ին:
Հեռուստահաղորդման հեղինակ եւ վարող Ռոզարիո Կարելլոն պարզաբանել է, որ հովվապետը հավատացյալների հարցերին կպատասխանի հատուկ թողարկման շրջանակներում: Դրա տեսագրությունը կկատարվի Վատիկանի Առաքելական պալատում՝ հաղորդումը եթեր արձակելուց 2-3 օր առաջ: Ըստ գործող պրակտիկայի՝ պապի ելույթի տեսագրումը կկատարեն Վատիկանի «Ctv» կենտրոնի աշխատակիցները: Օրերս «Rai» TV-ն կբացի հատուկ կայքէջ, որտեղ ցանկացած մարդ կարող է պապին հարցերը ուղղել, որոնք առնչվում են Հիսուս Քրիստոսի անձին, կյանքին եւ առաքելությանը: Ապա ծրագրի հեղինակները կընտրեն իրենց կարծիքով առավել կարեւոր 3 հարցերը կամ կխմբավորեն ստացված հարցերը՝ ըստ լայն հասարակությանը հուզող 3 հիմնական թեմաների: Հաղորդումը կտեւի 80 րոպե: Հովվապետը կօգտագործի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կհամարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել