Լրահոս
Օրվա լրահոսը

3D ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԿԼՈՒԾԵՆ ԽՆԴԻՐԸ

Մարտ 15,2011 00:00

Ամերիկացի գիտնականներն իսկական հեղափոխություն են կատարել բժշկության մեջ՝ ստեղծելով 3D երիկամ: Նոր հայտնագործությունը կարող է հետագայում լուծել երիկամների դոնորության խնդիրը: Հետազոտությունների ընթացքում Կալիֆոռնիայի ռեգեներատիվ բժշկության կենտրոնի մասնագետները մշակել են երիկամի ստացման նոր մեթոդ: Հատուկ սկաների միջոցով մոդելավորվում է հիվանդի երկամի 3D պատկերը: Այնուհետեւ հիվանդ երիկամից վերցվում են հյուսվածքների նմուշներ՝ գրեթե փոստային նամականիշի չափ: Դրան հաջորդում է օրգանի ստեղծման համակարգչային գործընթացը: Ստացված պատկերը եւ հյուսվածքների նմուշները ներմուծում են եռաչափ տպիչի մեջ: Համակարգը շերտ առ շերտ վերարտադրում է օրգանը՝ նույնիսկ անոթները: Այս գործընթացը տեւում է մոտ 6-7 ժամ: Այնուհետեւ նոր օրգանը տպվում է:
Ըստ doctors.am-ի՝ վիճակագրության համաձայն, փոխպատվաստման հերթում գտնվող մարդկանց 90%-ը սպասում է հենց երիկամի փոխպատվաստման: Նոր տեխնոլոգիայի օգնությամբ կփրկվեն հազարավոր մարդիկ:
«Դոնորական օրգանների պակասն իսկական ճգնաժամ է առաջացրել բժշկության մեջ: Մարդկային օրգանիզմը ծերանում է, իսկ ծեր օրգաններին փոխարինող գտնելը բարդ է: Արհեստական երիկամի ստեղծումը բավականին մեծ քայլ է բժշկության համար»,- ասում է ռեգեներատիվ բիոկենտրոնի մասնագետ Էնթոնի Ատալը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել