Ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը օրերս Մալթայում կայացած Եվրոպայի 2013 թվականի առաջնության նախնական փուլի խմբային մրցաշարում գրավեց առաջին տեղը եւ նվաճեց խմբային մրցաշարի միակ ուղեգիրը:
Գլխավոր մարզիչ Վաղարշակ Ասլանյանն այդ ձեռքբերումը բացատրում է մրցաշարին լավ նախապատրաստվելով: Նա «A1+» լրատվական գործակալությանը ասել է. «Մեր այս հաջողության համար առաջին հերթին պետք է շնորհակալություն հայտնել ՀՖՖ-ին, որն առաջին անգամ մրցաշարից առաջ թիմի համար ֆուտբոլի ակադեմիայում երկարատեւ ուսումնամարզական հավաք կազմակերպեց: Այնտեղ մարզվելու եւ լավ սննդի համար բոլոր պայմաններն ապահովված էին: Եվ մրցաշարում հաղթեցինք, քանի որ այս անգամ լավ էինք նախապատրաստվել»:
Մեր կանանց ընտրանու ապագա մրցակիցները հայտնի կդառնան այսօր ՈՒԵՖԱ-ի վիճակահանության ժամանակ, որտեղ կորոշվեն ընտրական յոթ խմբերի կազմերը: