Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Լրացուցիչ ժամանակ» հեռուստահաղորդման ժամանակ խոսել է Ֆրանսիայի «Պարի Սեն Ժերմեն» ակումբի դարպասապահ Ապուլա Էդիմա Բետեին Հայաստանի ազգային հավաքական վերադարձնելու իր մտադրության մասին: Հայաստանի ֆուտբոլային գերատեսչության ղեկավարն անհանգստացած է, որ մեր ընտրանու հիմնական դարպասապահ Ռոման Բերեզովսկին հուսալի փոխարինող չունի եւ այդ բացը լրացնելու նպատակով մտադիր է մոտ օրերս մեկնել Փարիզ եւ փորձել 24-ամյա կամերունցուն համոզել վերադառնալ ու Եվրո 2012-ի՝ Ռուսաստանի հավաքականի հետ ընտրական հանդիպումից առաջ միանալ մեր հավաքականին, որից ժամանակին հեռացել էր Հայաստանի ֆուտբոլային չինովնիկների հետ լարված հարաբերությունների պատճառով: