Լրահոս
Օրվա լրահոսը

Հայի բախտ

Մարտ 15,2011 00:00

\"\"Զանգվածային լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Եվրոպական բռնցքամարտի կոնֆեդերացիայի (ԵԲԿ) նախագահ Ումբեր Ֆուրգոնին պաշտոնական նամակով դիմել է կազմակերպության բոլոր երկրներին՝ իրազեկելով, որ սիրողական բռնցքամարտի Եվրոպայի ղեկավար կառույցի գործադիր կոմիտեն միաձայն որոշում է կայացրել Հին աշխարհամասի այս տարվա առաջնությունը կազմակերպելու իրավունքը նախապես որոշված Բուլղարիայից՝ Թուրքիային փոխանցելու մասին:
Իսկ ինչո՞ւ մարզական այդ կազմակերպությունը հանկարծ որոշեց վերանայել իր իսկ որոշումն ու առաջնությունը տեղափոխել հատկապես Թուրքիա: «Առավոտի» տեղեկություններով, դրա համար հիմք է ծառայել այն, որ AIBA-ն տասներեք ազգային ֆեդերացիայի, այդ թվում նաեւ Բուլղարիային, կարգապահական տույժի է ենթարկել (պատճառները մեզ հայտնի չեն): Պարզ չէ նաեւ, թե ինչո՞ւ եւ ինչպե՞ս է ընտրվել հատկապես Թուրքիան:
Այսպիսով, սիրողական բռնցքամարտի Եվրոպայի 2011 թվականի առաջնությունը կկայանա հունիսի 16-26-ը՝ Անկարայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել