Լրահոս
Օրվա լրահոսը

Արոնյանն առջեւում է

Մարտ 15,2011 00:00

\"\"Մոնտե Կարլոյում մեկնարկած «Amber Chess Tournament» շախմատի 20-րդ գերմրցաշարում Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը հաջող է մեկնարկել:
Աշխարհի տասներկու ուժեղագույն գրոսմայստերները միմյանց հետ մրցում են «կույր» եւ «արագ» շախմատում: Մեկնարկային տուրում Արոնյանը երկու մրցաձեւերում էլ պարտության մատնեց հոլանդացի երիտասարդ, բայց հեռանկարային շախմատիստ Անիշ Գիրիին, իսկ հաջորդ օրը նախ «կույր» շախմատում առավելության հասավ ամերիկացի Հիկարու Նակամուրայի նկատմամբ, այնուհետեւ՝ «արագում» բաժանեց միավորը:
Երրորդ տուրից առաջ, որում երեկ Լեւոնի մրցակիցը նորվեգացի Մագնուս Կարլսենն էր, ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման ցուցակի երրորդ հորիզոնականն զբաղեցնող հայ գրոսմայստերը 3,5 միավորով ընդհանուր հաշվարկով գլխավորում էր մրցաշարային աղյուսակը: Ճիշտ է, իրենց անվան դիմաց նույնքան միավոր գրանցել էին նաեւ Մագնուս Կարլսենն ու Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան): Իսկ առանձին մրցաձեւերում Լեւոնն ընթանում էր երկրորդ հորիզոնականում:
«Կույր» շախմատ:
1. Ալեքսանդր Գրիշչուկ՝  2,0
2. Լեւոն Արոնյան՝  2,0:
«Արագ» շախմատ:
1. Մագնուս Կարլսեն՝  2,0
2. Լեւոն Արոնյան՝  1,5:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել