Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՆ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ

Մարտ 15,2011 00:00

Երկուշաբթի օրը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նախազգուշացրել է Լիբիայի դեմ ՆԱՏՕ-ի ռազմական գործողության վտանգի մասին: ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի մատուցմամբ, հանդես գալով Ստամբուլում փոփոխությունների առաջնորդների գագաթաժողովում, Էրդողանը մասնավորապես ասել է. «Մենք արդեն տեսել ենք, որ ներխուժումը, հատկապես ռազմական միջոցների կիրառմամբ, չի նպաստում խնդրի լուծմանը, այլ հակառակը՝ խորացնում է այն»:
Ստամբուլի գագաթաժողովին մասնակցել են նաեւ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը, ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալ Գորը, մի շարք երկրների ղեկավարներ:
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ից Լիբիայում շարունակվում է ժողովրդական ապստամբությունը՝ երկրում շուրջ 40 տարի ղեկավարող Մուամմար Քադդաֆիի դեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել