Ինչպես հաղորդում է BBC-ն, հարեւան երկրներից զորքերի հատուկ ստորաբաժանումներ են ժամանել Բահրեյն՝ օգնելու համար տեղի իշխանություններին՝ հաղթահարելու ընդդիմության ցույցերի արդյունքում առաջացած ճգնաժամը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Բահրեյնը դիմել էր Պարսից ծոցի իր հարեւան երկրներին, ներառյալ՝ Սաուդյան Արաբիային, օգնելու երկրում անվտանգության ապահովման հարցում: Սպասվում է, որ հարեւան երկրների զորքերը ուժեղացված վերահսկողության տակ կառնեն երկրի նավթի ու գազի հանքավայրերը, նաեւ ֆինանսական կազմակերպությունների շենքերը: