Մարտի 14-ին Ադրբեջանի մայրաքաղաքի կենտրոնում ինքնաբուխ բազմամարդ բողոքի գործողություններ են տեղի ունեցել, որոնք ուղղված են եղել Ալիեւների կլանի դեմ: News.am-ի փոխանցմամբ, բողոքի ակցիաներն անցել են Բաքվի պետական համալսարանի տարածքում: Երկուշաբթի օրը, ժ. 14-ի սահմաններում, ոստիկանության ուժեղացված վերակարգերը փակել են ճանապարհները տրանսպորտի համար, ապա սկսել են սպառնալիքներով ցրել ուսանողների խմբերը: Ոստիկանները խոչընդոտել են նաեւ լրագրողների աշխատանքին՝ պահանջելով դադարեցնել «քաղաքական շոու» կազմակերպելու փորձերը: Չճշտված տեղեկություններով, բողոքողներին միացել են նաեւ դասախոսները: Ոստիկանների գործողությունները ղեկավարել է քաղաքի ոստիկանապետ Յաշար Ալիեւը: Համալսարանի տարածքում այդ պահին խափանված է եղել բջջային կապը: