«Առավոտը» օրերս անդրադարձել էր այն հարցին, որ ԿԳ նախարարությունը կասեցրել է որոշ ոչ պետական բուհերի լիցենզիաները: Այդ կապակցությամբ «ՅՈՒ ԷՍ Ի ԷԼ» համալսարանի ռեկտոր Դայանա Մոսկովյանը, արձագանքելով մեր հրապարակմանը, պարզաբանեց. «ԿԳ նախարարի հրամանի համաձայն՝ մասնակի կասեցվել է բուհի մագիստրոսի որակավորման աստիճանով կրթական ծրագրերի իրականացումը՝ մինչեւ թերությունների վերացումը: Ըստ էության, մենք թերություններ չենք էլ ունեցել. ապացուցեցինք, որ տարածքի հետ կապված խնդիրներ չունենք. մեկ ուսանողի համար անհրաժեշտ 2.5 քմ-ի փոխարեն մեզ մոտ 3.5 քմ տարածք է բաժին ընկնում, բոլոր թղթերը օրինական են եւ այլն: Ուղղակի երեւի չհասկացվածության խնդիր կար»: