Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Էջմիածինը դեռ անտեղյակ է

Մարտ 15,2011 00:00

\"\" \"\"

2010 թվականի նոյեմբերի 9-ին «Նախանձելի» անտեղյակություն» լուրով տեղեկացրել ենք, որ համաձայն «Օրենքի ուժ» հասարակական կազմակերպության անցկացրած հարցման՝ ՀՀ մարզերում մարդկանց 79%-ը դժգոհ է մարզում իրականացվող քաղաքականությունից, 54%-ը կարծում է՝ իրավիճակը կշտկվի համակարգային փոփոխությունների արդյունքում: Հարցումը բացահայտել էր մի զարմանալի իրողություն. թիվ 19 ընտրատարածքի (Էջմիածին քաղաք եւ հարակից մի քանի գյուղեր) ընտրողների 42%-ը ընդհանրապես տեղյակ չէ, թե որ պատգամավորն է իրենց ընտրատարածքը ներկայացնում ԱԺ-ում: 2007 թվականից այս ընտրատարածքի պատգամավոր է պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանը, սակայն հարցվածների 32%-ը համոզված է, որ իրենց տարածքից պատգամավոր է ընտրվել Հակոբ Հակոբյանը, որն արդեն 3 տարի է՝ պատգամավոր չէ, պատգամավոր է եղել 1999-2003 եւ 2003-2007թթ. խորհրդարաններում:
Այս հարցումից երեք ամիս անց քաղաքական ակտիվության եւ տեղեկացվածության մակարդակի վերաբերյալ հարցում է անցկացրել IWP political researches կազմակերպությունը՝ Երեւան, Էջմիածին, Արտաշատ, Աշտարակ, Աբովյան քաղաքներում:
Ըստ հարցման, Էջմիածնում էլի անտեղյակ են քաղաքական զարգացումներից, քանզի մարդկանց 50 տոկոսը կարծում է, որ իր պատգամավորը Հակոբ Հակոբյանն է: Իսկ ահա Աբովյանում ավելի քան 50 տոկոսը գիտեն, որ իրենց պատգամավորը Գագիկ Ծառուկյանն է: Հարցվածները Գագիկ Ծառուկյանի մասին ասել են, թե նա աչքի է ընկնում բարեգործություններով, իսկ Հակոբ Հակոբյանի մասին էլ՝ թե պարբերաբար շփվում է ընտրատարածքի բնակիչների հետ եւ հասանելի է նրանց համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել