Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Զրպարտության եւ վիրավորանքի համար

Մարտ 15,2011 00:00

ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը հայցով դիմել է դատարան՝ ընդդեմ «Report.am» կայքէջի եւ լրագրող-վերլուծաբան Էդիկ Անդրեասյանի: Վերոնշյալ կայքէջում նախորդ տարվա սեպտեմբերին հրապարակվել է «Իրավունքի իրավունքը Հայկ Բաբուխանյանի սրի ծայրին է» հոդվածը, որը, ըստ հայցվորի, կրում է վիրավորական բնույթ, զրպարտություն է, քանի որ դրանում հիշատակված փաստերը չեն համապատասխանում իրականությանը։
Հ. Բաբուխանյանը պահանջում է նաեւ լրատվամիջոցից 2 միլիոն դրամ: Դատական նիստը նշանակվել է մարտի 23-ին՝ Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում հաշտության համաձայնագիր պետք է կնքեին մեկ այլ լրատվամիջոց՝ «Ժամանակ» օրաթերթն ու ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը: Վիրավորանքի եւ զրպարտության համար Քոչարյանները թերթից պահանջում էին 6մլն դրամ 3 հրապարակումների համար: Մինչ հաշտությունը, մարտի 3-ին «Ժամանակը» տպագրել էր հերքումը, ներողություն խնդրել Քոչարյանների դինաստիայից: Սակայն երեկ այդ տեքստը չէր բավարարել հայցվորին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել