Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ցմահները նստել էին հացադուլի

Մարտ 15,2011 00:00

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին են դիմել ցմահ ազատազրկման դատապարտվածների հարազատները: Նրանք տեղեկացնում են, որ մարտի 12-ից հացադուլի են նստել ցմահ դատապարտյալները: Վերջիններս պահանջում էին, որպեսզի լսեն իրենց բարձրացված հարցերը. «ՔԿՀ ադմինիստրացիան լսելով ցմահների խնդրանքները, հաշվի առնելով նրանց հոգեվիճակը, որոշում է կայացրել ճաղավանդակները տեղադրել այնպես, որ հոգեբանական ճնշում չառաջացնի ցմահ դատապարտյալների համար: Ադմինիստրացիան անգամ խոստացել է, որ վերանայի տեսակցությունների տրամադրման կարգը, լուծում տրվի չոր կերակրի հարցին, հաշվի առնելով դատապարտյալների առողջական վիճակը»:
Դատապարտյալները երեկ դադարեցրել են հացադուլը՝ հավատալով խոստումներին:
«Առավոտի» տեղեկություններով, պատժախուց է տեղափոխվել դատապարտյալ Ստեփան Գիրգորյանը: Նրան մեղադրում են արտաքին աշխարհի հետ կապ ունենալու համար: Մեզ հայտնի է դարձել, որ ցմահ ազատազրկվածների համար նախատեսվում է առաջիկա ամսին շինարարություն սկսել՝ մենախուց կառուցելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031