Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արձագանք՝ մամուլի հրապարակումներին

Մարտ 15,2011 00:00

Արձագանքելով «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալների բարձրացրած հարցերի վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումներին, ԱՆ մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը տեղեկացնում է, որ «ՀՀ արդարադատության նախարարությունը եւ մասնավորապես նախարար Հրայր Թովմասյանը քաջատեղյակ են նախարարության ենթակայության տակ գտնվող քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրներին: Հրայր Թովմասյանը նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո անձամբ այցելել է մի շարք քրեակատարողական հիմնարկներ, այդ թվում՝ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ՝ տեղում ծանոթանալու դատապարտյալների պահման պայմաններին: Այցելության ընթացքում նախարարը զրուցել է նաեւ դատապարտյալների հետ, լսել նրանց բարձրացրած հարցերը»: ԱՆ-ն նշում է, որ ավելի վաղ տեղեկացրել է, որ այցելությունների ավարտին ամփոփվելու են արդյունքները եւ տրվելու են համապատասխան հանձնարարականներ քրեակատարողական վարչության ղեկավարությանն ու անձնակազմին. «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների կողմից նախարարին հասցեագրված դիմումում բարձրացված հարցերը նախարարի ուշադրության կենտրոնում են, ներկայում նախարարությունում ուսումնասիրվում է նաեւ պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատման հետ կապված խնդիրները կարգավորելու հարցը: Պատժի կրման «բաց տեսակի» հետ կապված հարցերը կարգավորված են Քրեակատարողական օրենսգրքով եւ այդ կարգավորումներից հստակ երեւում է, որ պատժի կրման այդ տեսակին անցնելու համար գոյություն ունեն հատուկ սահմանված կանոններ»: Ըստ ԱՆ արձագանքի, օերնսգրքով ամրագրված է նաեւ դատապարտյալների կարճատեւ մեկնումների իրավունքը, որը տրամադրվում է բացառիկ հանգամանքներում, օրինակ՝ հարազատի մահը, սակայն սա եւս ունի առանձնահատկություն, որը կապված է դատապարտյալի գործած հանցավոր արարքի տեսակի, ազատազրկման ընթացքում նրա դրսեւորած վարքագծի հետ: Իսկ քրեակատարողական հիմնարկներում գոյություն ունեցող պայմանները, ինչից իրավացիորեն դժգոհում են դատապարտյալները, ըստ նախարարի մամուլի խոսնակի, մեծամասամբ պայմանավորված են այդ հիմնարկների գերբեռնվածությամբ, շենքային ոչ բավարար եւ այլ օբյեկտիվ պայմաններով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել