Երեկ ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթ- Բեկ-Հովսեփյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի 007 ՕՍ 64 պետհամարանիշի եւ «ՎԱԶ 21099» մակնիշի 30 ՕՍ 008 պետհամարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով տեղում զոհվել են «ՎԱԶ» ավտոմեքենաներից մեկի վարորդը՝ 48-ամյա Աշոտ Խաչատրյանը եւ ուղեւորը (ինքնությունը ճշտել չի հաջողվել): Փրկարարների կողմից զոհվածների դիակները դուրս են բերվել ավտոմեքենայից եւ հանձնվել շտապօգնության աշխատակիցներին: