Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԴԻՄԵԼ ԵՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մարտ 15,2011 00:00

Երեկ խմբագրություն էին եկել 8, 5 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Մելքոնյանի կինը՝ Եղիսաբեթ Կարապետյանն ու մայրը՝ Անահիտ Մելքոնյանը:
Նրանք տեղեկացրին, որ դեկտեմբերի 29-ին Կարենը տեղափոխվել է ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի փակ տեսակի ուղղիչ հիմնարկ: Մինչ այդ նա գտնվել է «Սեւան» ՔԿՀ-ում:
Մելքոնյանի հարազատները տեղեկացրին, որ իրենց որդին հացադուլ է հայտարարել, մինչ այդ դիմում էր ներկայացրել, որպեսզի իրեն տեղափոխեն «Հրազդան» ՔԿՀ՝ կապված «անմարդկային» պայմանների հետ:
Կարեն Մելքոնյանի կինը դիմել էր ՔԿՀ պատասխանատուներին, որպեսզի նրան գոնե Երեւանին մոտ գտնվող ԱՆ ՔԿՀ-ում փակ տեսակի ուղղիչ հիմնարկ տեղափոխեն: ՔԿՀ պետի տեղակալ Ռ. Հովհաննիսյանը պատասխանել էր, որ «Երեւանին մոտ գտնվող ԱՆ ՔԿՀ-ում փակ տեսակի ուղղիչ հիմնարկում դատապարտյալներ պահելու համար նախատեսված լրակազմը համալրված է, այդ պատճառով Ձեր խնդրանքը ապահովել հնարավոր չէ»: Երեկ դեռ հացադուլը շարունակվում էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել