Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԿՆԵՐԵՍ, ԴԻՆՈ ՋԱՆ, ՍԽԱԼՎԵԼ ԷԻՆՔ

Մարտ 15,2011 00:00

Բնապահպանական պետական տեսչության կողմից «Դինո Գոլդ Մայնինգ» ՓԲԸ-ում իրականացված ստուգումների արդյունքում կազմված ակտը անվավեր է ճանաչվել, իսկ ակտը կազմող պաշտոնյաները խիստ նկատողություն են ստացել:
ԲՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին տեղեկացրել են, որ ստուգումները «Դինո Գոլդ Մայնինգ»-ում կատարվել են 2010-ի հոկտեմբերի 27-ից դեկտեմբերի 3-ը, ինչի արդյունքում հայտնաբերված բնօգտագործման վճարների ենթակա ծավալների տարբերության համար տեսչության կողմից կազմվել է թիվ 000025 ակտը:  
Ընկերությունը վերադասության կարգով բողոքարկել է կազմված ակտը: Քննարկման արդյունքում ակտն անվավեր է ճանաչվել Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 66, 76 եւ 77-րդ հոդվածների հիմքերով, իսկ ակտը կազմող տեսչության համապատասխան պաշտոնյաները ստացել են խիստ նկատողություն:
Հաշվի առնելով խնդրի կարեւորությունը՝ բնապահպանության նախարարությունը դիմել է վարչապետ Տ. Սարգսյանին՝ «Դինո Գոլդ Մայնինգ» ՓԲԸ-ում 01.10.2009-01.10.2010թթ. ժամանակահատվածի համար ստուգումներ անցկացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված կլինեն ԲՆ-ի, Էներգետիկայի եւ բնական պաշարների եւ Պետական եկամուտների կոմիտեի մասնագետները:
Արդյունքների մասին կհաղորդվի լրացուցիչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031