Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՈՒՂՂԱԿԻ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է»

Մարտ 15,2011 00:00

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայր Տիգրան Փոստանջյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311(1)-րդ հոդվածի 1-ին մասով, մասնավորապես նա մեղադրվում է նրանում, որ 2010թ. սեպտեմբերին պահանջել եւ ապօրինի ստացել է 100 հազ. դրամ վարձատրություն, եւ այժմ Փոստանջյանը կալանավորված է: Ըստ 7or.am-ի, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տիգրան Փոստանջյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանն էլ ասել է, թե այս քրեական գործը հարուցման պահից խախտումների մի ամբողջ կույտ է: Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը անդրադառնալով այս դեպքին՝ ասել է, թե ինքն անձամբ կարծում է, որ այս գործը ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ակտիվ քաղաքական եւ հասարակական գործունեության հետ է կապված: «Կաշառքի կամ ապօրինի վարձատրության (ես չեմ ուզում խորանալ իրավաբանական ձեւակերպումների մեջ) փաստը ապացուցելի չէ, եթե նրանք նախապես չեն պատրաստվում եւ չեն ներկվում այդ թղթադրամները: Կաշառք տալու փաստն ապացուցելը շատ դժվար է, գրեթե անհնար, եւ ՀՀ դատախազությունը գիտի դա: Երկրորդ՝ այն, որ այդպիսի վաղեմությամբ դեպքի մասին հանկարծ նույն օրը հիշելը ինքնին արդեն կասկածելի է: Սա, իհարկե՝ կներեք, ծիծաղելի է: Եվ երրորդ՝ ինչ վտանգավոր գործ է սա, որ խափանման միջոց կալանքն է ընտրվել: Սա, մեղմ ասած, կասկածելի է, եթե հստակ չասեմ, թե պարզ է, որ սա ուղղակի հետապնդում է եւ անազնիվ հետապնդում»,– ասել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել