Ամեն օր ոչ մեծ քանակությամբ ալկոհոլի օգտագործումը թույլ կտա խուսափել սրտանոթային համակարգի հիվանդություններից: Այդպիսի եզրահանգման են եկել Մեծ Բրիտանիայի գիտնականները՝ 30-ամյա հետազոտությունից հետո: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Բրիտանական բժշկական ամսագրում, որտեղ նշվում է, որ ալկոհոլ օգտագործող մարդկանց՝ սրտի հիվանդություններով տառապելը 14 -25 տոկոսով քիչ հավանական է, քան այն մարդկանց, որոնք ընդհանրապես ալկոհոլ չեն օգտագործում: Ըստ բրիտանացի գիտնականների հետազոտության, ալկոհոլն օգնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը պահել առողջ մարդու համար նորմալ մակարդակի վրա: «Եթե չեք խմում, ապա դա պատճառ չէ, որ սկսեք խմել: Ալկոհոլի օգտագործումից դրական արդյունք կարող է գրանցվել այն դեպքում, երբ պահպանվի դիետա ու ֆիզիկական ակտիվություն»,- ասել է գիտնական Քեթի Ռոսսը՝ հիշեցնելով, որ ալկոհոլի չարաշահումը բարձրացնում է արյան ճնշումը եւ կարող է սրտային նոպա առաջացնել: